Իրանում չեղյալ են հայտարարել հրապարակային կախաղանը
15:16 , 20 հունիս, 2013
Իրանում այլևս հրապարակային կախաղաններ տեղի չեն ունենա:
Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը` վկայակոչելով Կազվին իրանական նահանգի դատախազ Ջամալ Անսարիին:Նրա խոսքերի համաձայն` դատական համակարգն այսուհետ արգելում է հրապարակային կախաղանը:Վերջին ամսվա ընթացքում Իրանում կախաղան է բարձրացվել 20 մարդ, ովքեր մեղադրվում էին թրաֆիքինգի և թմրանյութերի վաճառքի համար: