16:30 , 2 մայիս, 2019Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,73 դոլարով՝ մինչև 72.05 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.31 դոլարով՝ մինչև 63.6 դոլար մեկ բարելի դիմաց: