Մոսկվայում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա. 4 վիրավոր


16:15 , 2 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա հրացանից. հայտնում է ТАСС-ը: Կատարվածի արդյունքում վիրավորում է ստացել 4 մարդ:

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: Դեպքը տեղի ունեցել Սոլնեչնայա փողոցում:

Դրդապատճառների մասին չի հաղորդվում: