Մեդվեդևի հետ կապված միջադեպը ցույց տվեց, որ իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալ է ու չունի քաղաքական մտածողություն


15:47 , 2 մայիս, 2019

Մեդվեդևի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց։

Նախ՝ միջադեպի մասին։ Իրականում ոչ մի բան էլ չի կատարվել։ Պարզ իրավիճակում պարզ կատակ է արվել, առանց որևէ ակնարկի։ Նման հավաքների ժամանակ հաճախ են նման ոչինչ չնշանակող կատակներ անում, հատկապես երբ հոգնած են լինում ու լավ տրամադրություն են ունենում։ Սա էր ամբողջը։

Դրան հետևած զարգացումներն արդեն շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում։

Մտահոգություններ․

1․ Իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալ է ու չունի քաղաքական մտածողություն, և միջադեպի հետ կապված նրանց ոչ ադեկվատ բացատրություններն ու ինքնաարդարացումները ցույց են տալիս, որ անգամ ամենապարզ իրավիճակներում չեն կարողանում կողմնորոշվել ու սթափ գնահատականներ տալ։ Նաև չեն գիտակցում, թե ինչ են իրենցից ներկայացնում միջազգային հարաբերությունները ու որ քաղաքական թիմի պաշտոնյաները խոսք ասելուց առաջ պետք է մի քանի շերտերում մտածեն ու նոր հանրային կարծիք հայտնեն։

2․ Ցույց տվեց, որ հանրությունը նույնպես հիստերիկ և ոչ սթափ մտածողություն ունի։ Չկան հանրային կողմնորոշիչներ, և ցանկացած փռշտոց կարող է ոչ ադեկվատ հակառուսական կամ հակաարևմտյան կամ հակաեսիմինչյան հանրային ալիք բարձրացնել։