Նիմում տխուր են. Մեսսին իրենց գոլ չի խփել


15:00 , 2 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական «Նիմ» ակումբը հումորով է անդրադարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբային կարիերայի 600-րդ գոլը խփելու փաստին:

Ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը Twitter-ի պաշտոնական էջում հրապարակելով Մեսսիի գոլերի վիճակագրությունը՝ գրել է. «600 գոլ և ոչ մի գոլ մեր դարպասը...»:

Հիշեցնենք, որ ակումբային կարիերայի 599-րդ և 600-րդ գոլերը Մեսսին խփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Լիվերպուլի» հետ առաջին խաղում (3-0):

«Բարսելոնայի» կազմում 600 գոլ խփելու համար արգենտինացին մասնակցել է 683 հանդիպման: Առաջին գոլը Մեսսին խփել է 14 տարի առաջ՝ 2005 թվականի մայիսի 1-ին աչքի ընկնելով «Ալբասետեի» հետ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 46 հանդիպման և դարձել է 48 գոլի, 22 գոլային փոխանցման հեղինակ: Նա գլխավորում է ռմբարկուների ցանկն ինչպես Իսպանիայի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում: