Էրդողանից և Յըլդըրըմից հետո կյանք փրկելու հերթը հասավ Դավութօղլուին


14:10 , 2 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլի Հուլիսի 15-ի զոհերի կամրջից ցատկել ցանկացող քաղաքացուն հետ է պահել ինքնասպանության մտադրությունից. հաղորդում է evrensel.net կայքը:

Նշենք, որ նույն սցենարն արդեն ավանդույթ է դարձել Թուրքիայի քաղաքական էլիտայի համար: 2015 թ. դեկտեմբերի 25-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխել էր Բոսֆորի կամրջից ցատկել ցանկացող քաղացու ինքնասպանության փորձը: Իսկ 2018 թ. հուլիսի 8-ին, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդըրըմը ևս իր հերթին համոզել էր քաղաքացուն նույն կամրջի վրա, որտեղ Դավութօղլուն է փրկել ինքնասպանության փորձ կատարող երիտասարդին:

Հավելենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում թուրքական մեդիադաշտը ողողված է Ահմեթ Դավութօղլուի` քաղաքականություն վերադառնալու և նոր կուսակցություն հիմնելու մտադրության մասին նորություններով: