Մյուս շաբաթ Վենեսուելայում շատ բաներ կկատարվեն. Թրամփ


13:30 , 2 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը Վենեսուելայում ստեղծված իրավիճակն «ուղղակի ահավոր» է որակել և խոստացել, որ մյուս շաբաթ այնտեղ «շատ բաներ կկատարվեն»: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` Fox Business-ին հղումով:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկում է տեղի բնակիչներին օգնելու տարբերակներ:

Հիշեցնենք, որ իրավիճակը Վենեսուելայում լարված է: Երեքշաբթի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն զինվորականների հետ հեղաշրջման անհաջող փորձ է արել: