Մենդին Լիվերպուլի դարպասը խփված գոլը տոնել է` անպարկեշտ ժեստ ցույց տալով


13:10 , 2 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդին ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Բարսելոնա»-«Լիվերպուլ» խաղին (3:0):

Հանդիպումը կայացել է երեկ` մայիսի 1-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը, որն ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը բաց է թողել հերթական վնասվածքի պատճառով, էմոցիոնալ կերպով է արձագանքել խաղում ծավալված իրադարձություններին:

Անգլիական թիմի դարպասն ուղարկված գոլերից մեկից հետո Մենդին տոնել է` անպարկեշտ ժեստ ցուցադրելով տեսախցիկին: Տեսանյութը հասանելի է YourMCFC Թվիթերի էջում:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Սիթին» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունից նախորդ` 1/4 եզրափակչի փուլից: Գվարդիոլայի թիմը կիսաեզրափակչում տեղը զիջել է «Տոտենհեմին»:

«Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցն է ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում: 36 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» առաջատարն է` մեկ միավորով գերազանցելով մերսիսայդցիներին: