Թաիլանդի թագավորն ամուսնացել է իր պահակախմբի պետի հետ


09:40 , 2 մայիս, 2019
Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա Х) հայտարարել է, որ ամուսնացել է իր սիրելիի՝ գեներալ Սութհիդա Վաջիրալկոնգկորնի հետ: 

66-ամյա թագավորն այս հայտարարությամբ հանդես է եկել թագադրումից մի քանի օր առաջ: 

Թագադրման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 4-6-ը: Նախնական տվյալներով՝ ճանապարհի երկայնքով շարք են կանգնելու երկրի ավելի քան 150 000 բնակիչ:

40-ամյա Սութհիդան թագավորի անձնական պահակախմբի ղեկավարն է: Նախկինում նա աշխատել է որպես բորտուղեկցորդուհի Thai Airways ավիաընկերությունում, որից հետո նշանակվել է թագաժառանգ արքայազնի ընտանիքի պահակախմբի պետ: