Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ջուրն ու կեֆիրը և կրակին մի քիչ տաքացնում: Ավելացնում ենք խմորիչն ու շաքարավազը, լավ խառնում ենք և 15-20 րոպե թողնում տաք տեղում:
Առանձին ամանի մեջ խառնում ենք 500 գ ալյուրը, վանիլինն ու աղը: Ձուն հարում ենք, կարագը՝ հալեցնում:
Ալրային զանգվածի մեջ անցք ենք բացում և մեջը լցնում հարած ձուն և խմորիչով զանգվածը: Լավ խառնում ենք և կամաց-կամաց ավելացնում հալեցրած կարագն ու մնացած ալյուրը: Պետք է փափուկ խմոր ստանանք:
Որոշ ժամանակ անց խմորը կրկին հունցում ենք և 30-40 րոպեով տեղափոխում տաք տեղ:
Պատրաստում ենք միջուկը: Կաթն ու կակաչի սերմերը 10 րոպե կրակին տաքացնում ենք: Հանում ենք կրակից և ավելացնում կիտրոնի կեղևը, հյութը և լվացած չամիչը։ Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած հալվան և մեղրը ու լավ խառնում ենք:
Խմորը 2 մասի ենք բաժանում: Մի մասն ուղղանկյունաձև գրտնակում ենք, մեջը լցնում միջուկի կեսը:
Փաթաթում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30-40 րոպե թողնում:
Խմորի երկրորդ մասը նույնպես գրտնակում ենք, մեջը դնում միջուկը և ավելացնում հիլ, մանրացված ընկույզ ու դարչին:
Ռուլետի նման փաթաթում ենք, սինաբոնի նման կտրատում և 30-40 րոպե թողնում:
Ջեռոցը 195-205 աստիճան տաքացնում ենք, խմորների վրա ըստ ցանկության կաթ ենք քսում և թխում 25-30 րոպե:
Հանում ենք, 15 րոպե հովացնում և ըստ ճաշակի ջնարակ կամ շաքարի փոշի ավելացնում: