5 խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն գումար խնայել ճանապարհորդության ժամանակ


05:12 , 2 մայիս, 2019

Յուրաքանչյուր ճանապարհորդ ցանկանում է հարմարավետ և ուրախ հանգիստ անցկացնել և միևնույն ժամանակ քիչ գումար ծախսել։ Իսկ դա հնարավո՞ր է։ Այո, իհարկե։ Դրա համար անհրաժեշտ է մի քիչ հնարամտություն, որի շնորհիվ կարելի է խնայողություններ կատարել։ Ինչպե՞ս կարելի է ճանապարհոդությունը դարձնել հարմարավետ և ոչ թանկ։

Նախօրոք պլանավորեք 

Տոմսը գնեք 90 օր առաջ, թեև ավելի լավ կլինի գնել 180 օր առաջ։ Ճանապարհորդությունը նախօրոք պլանավորելով՝ դուք բավականին շատ ժամանակ և գումար կխնայեք։

Մնացեք հոսթելում

Քչերը գիտեն, սակայն հոսթելը ոչ թե հանրակացարան է, այլ եվրոպական ոճով հաստատություն, որտեղ կարելի է բնակվել շատ մատչելի։ Հոսթելի առավելությունը ցածր գինն ու քաղաքի կենտրոնում գտնվելն է։

Ընտրեք ոչ զբոսաշրջային վայրեր

Ճանաչված զբոսաշրջային կենտրոնների մոտ գտնվող փոքրիկ քաղաքներում բնակվելն ավելի մատչելի է. գներն այնտեղ երկու անգամ ցածր կլինեն, սակայն հաճույքը դրանից չի պակասի։

Վճարեք մաս-մաս

Սկզբում վճարեք ավիատոմսի համար, այնուհետև՝ ամրագրման և մնալու կանխավճարի համար, իսկ վերջում, եթե անհրաժեշտ է, նաև վիզայի։

Օգտվեք անվճար ինտերնետից

Արտասահմանում օգտագործեք Wi-Fi, քանի որ ռոմինգի ժամանակ ինտերնետը շատ թանկ է լինում, իսկ անվճար Wi-Fi կարելի է գտնել ամենուր։