Գատուզոն զայրացել է. Միլանի ֆուտբոլիստները 5 օր կմնան ակումբի մարզաբազայում


20:50 , 1 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Միլանի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ցանկությամբ թիմը մինչև «Բոլոնիայի» հետ խաղը պետք է մնա ակումբի բազայում:

Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: 41-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ թիմի կիսապաշտպան Տեմուե Բակայոկոն 1 ժամ ուշացել է մարզումից:

Այսպիսով, ֆուտբոլիստները չեն լքի մարզաբազայի տարածքը մինչև առաջիկա հանդիպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ