Անցած տարվա ընթացքում սրբավայրերի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումների թիվն աճել է


00:00 , 2 մայիս, 2019

ԱՄՆ-ում գործող Միջազգային կրոնական ազատությունների հանձնախմբի հանձնակատար Գարի Բաուերի վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ հատկապես 16 երկրներում խղճի ազատության դեմ բիրտ գործողություններ են իրականացվում: Ըստ նրա՝ Չինաստանում այն ուղղված է հիմնականում ույղուր մահմեդականների դեմ, հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Այն ուղղված է նաև ընդդեմ Տիբեթի բուդդիստների, ընդդեմ Ֆալուն գոնգի և քրիստոնեական եկեղեցիների»,- ասել է հանձնակատարը:

Բաուերի խոսքով` Միացյալ Նահանգները փաստացի տվյալներ ունի, թե Չինաստանի հատկապես որ պաշտոնյաներն են պատասխանատու երկրում խղճի ազատությունը կրճատելու համար: Նա կոչ է արել ԱՄՆ-ին հորդորել Չինաստանին ույղուրներին և մյուս մահմեդականներին ազատ արձակելու հարցում:

Ըստ նույն կազմակերպության՝ իրադրությունը խղճի ազատության բնագավառում վատթարացել է նաև Նիգերիայում, որտեղ կառավարության ու պետական մակարդակներով հանդուրժում են բռնություններն ու խտրականությունը:

Կազմակերպության զեկույցի համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում աճել է սրբավայրերի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումների թիվը:

ԱՄՆ կոնգրեսականները հայտարարել են, որ սրբավայրերի և աշխարհում խղճի ազատության պաշտպանությունն այն հարցերն են, որոնք ոչ միայն Կոնգրեսի, այլև ԱՄՆ ողջ հասարակության թիրախը պիտի դառնան: