Հրապարակվել է Ասանժի դատավճիռը


22:15 , 1 մայիս, 2019

Լոնդոնում դատարանը հրապարակել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դատավճիռը, հաղորդում է Washington Post-ը:

Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման են դատապարտել գրավի դիմաց ազատ արձակման պայմանների խախտման գործով:

Ասանժի արտահանձնման հարցով լսումները կշարունակվեն մայիսի 2-ին Վեսթմինսթերյան դատարանում: