Մեգան Մարքլը թագավորական ընտանիքի հերթական ավանդույթը կխախտի


23:00 , 1 մայիս, 2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կխախտի ևս մեկ արքայական ավանդույթ և երեխայի ծնունդից հետո չի թաղարկի արքայական ընտանիքի նոր անդամի ծննդյանը նվիրված իրեր: Այս մասին հայտնում է Insider-ը՝ վկայակոչելով Royal Collection Trust-ին:

Հրատարակչությունը հիշեցնում է, որ Royal Baby-ի գիծը համալրվել է հատուկ հավաքածուներով`ի պատիվ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի բոլոր երեք երեխաների լույս աշխարհ գալուն: Երեք երեխաների ծննդյան օրվան նվիրված հավաքածուները դեռևս հասանելի են Royal Collection Shop կայքում: