«Շատ հավանական է, որ ահաբեկիչները շփման մեջ են եղել արտերկրում գտնվող անձանց հետ». Շրի Լանկայի նախագահ


18:10 , 1 մայիս, 2019

168.am-ը գրում է.

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են ծրագրված լինել արտերկրում: Այս մասին նա խոսել է Sky News-ին տված հարցազրույցում:

«Շատ հավանական է, որ ահաբեկիչները շփման մեջ են եղել արտերկրում գտնվող անձանց հետ, ովքեր էլ օգնել են նրանց»,- հայտարարել է Սիրիսենան:

Նա հավելել է նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր ռազմավարությամբ է հանդես գալիս, որի թիրախն արդեն ոչ մեծ պետություններն են:

Շրի Լանկայի նախագահը կոչ է արել խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին հանգիստ թողել իր երկիրը:

Սուրբ Զատկի օրը` ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել էր շուրջ 260 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: