Ռոբերտ Դաունի-կրտսերը «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմի համար 75 մլն դոլար է ստացել


18:20 , 1 մայիս, 2019

Դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը «Վրիժառուները» ֆիլմաշարում Երկաթե մարդու դերի համար Marvel Studia-ի հետ յուրօրինակ ֆինանսական պայմանավորվածություն է ձեռք բերել։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։

Նշվում է, որ «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիմի համար դերասանը 75 մլն դոլար է ստացել։

Բացի այդ՝ Երկաթե մարդը միլիոնավոր դոլարներ է վաստակել ֆիլմաշարի մյուս դրվագներում նկարահանվելիս ևս։