Մինսկը դեմ չէ Պուտինի որոշմանը


15:30 , 1 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Բելառուսը կարծում է, որ Բելառուսում նոր ՌԴ դեսպանի նշանակումը ռուսական ղեկավարության խնդիրն է: Մինսկը դեմ չէ այդ որոշմանը: Այդ մասին ТАСС-ին ասել է Բելառուսի նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնթը:

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ազատել է դեսպան Միխայիլ Բաբիչին, նրա փոխարեն նշանակելով Դմիտրի Մեզենցևին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն ասել էր, որ Բաբիչը ոչնչացնում  է ռուս-բելառուսական հարաբերությունները: