Հյուսիսափայլ. երևույթ, որն աննկարագրելի գեղեցիկ է. ինչո՞վ է այն պայմանավորված (Photo)


22:30 , 1 մայիս, 2019

Հյուսիսափայլն աշխարհում ամենագեղեցիկ երևույթն է, որ երբևիցե կարող է գոյություն ունենալ: Ցանկացած մարդ պետք է կյանքում մեկ անգամ տեսնի այս աննկարագրելի գեղեցիկ երևույթը:

Հյուսիսափայլն Արեգակի ակտիվության հետևանքն է: Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր: 

Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը՝ այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայլփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։

Այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում է սովորաբար երկրի բևեռներում, որովհետև ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։