14:15 , 20 հունիս, 2013Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքի հարյուրավոր բնակիչներ այսօր տարհանվել են անտառային ուժեղ հրդեհների հետևանքով, որոնք ընդգրկել են 4,5 հազար հա տարածք:
CBS-5 հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 500 հրշեջ, կրակի դեմ պայքարում ներգրավված են նաև ուղղաթիռներ:
Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին, կրակը տարածվում է 30 կմ/ժ արագությամբ: Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներն անբարենպաստ են. նշվում է, որ մոտակա ժամերին քամին ավելի կուժեղանա:
Քննիչները, որոնք աշխատում են դեպքի վայրում, ենթադրում են, որ հրդեհի առաջացման պատճառը մարդկային գործոնն է: