«Ժամանակ». «Որդեգիրը». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի հաշվին գնումներ կատարելու հնարավորություն ունեն
09:00 , 1 մայիս, 2019
«Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր և հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ:
Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երևացող պատգամավորներին: Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ և ընտրել «Ջիլի», «Ջեյնա» և այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է որդեգիր Ալեքսանյանը»,-գրում է թերթը: