Տուխելը փորձել է բացատրել Մոնպելյեից կրած պարտության պատճառները


03:30 , 1 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիայի Լիգա-1-ում «Մոնպելյեից» կրած պարտությունից հետո (3:2) մամուլի ասուլիս է տվել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը.

«Մենք մի քանի կոպիտ սխալ թույլ տվեցինք: «Մոնպելյեի» հետ չի կարելի այդպես խաղալ: Նրանք շատ ուժեղ և ագրեսիվ թիմ են: Նման սխալներ թույլ տալ պարզապես անհնար է:

Իրավիճակը նույնն է:

Մենք ունենք 15 ֆուտբոլիստ, երկու խաղացող էլ երիտասարդական թիմից: Այսպիսի վիճակ է փետրվարից. դա չափազանց երկար է: Մենք դաշտ ենք դուրս բերում խաղացողների, որոնք բաց են թողել 10 շաբաթ ու ընդամենը երկու մարզում անցկացրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։