Անգլուհին մոպսին գերադասում է ընկերոջից


05:48 , 1 մայիս, 2019

Բրիտանական Քովենթրի քաղաքի բնակչուհին խոստովանել է, որ գրեթե ամբողջ աշխատավարձը ծախսում է իր մոպսի համար շքեղ պայմաններ ապահովելու վրա, գրում է Daily Mail-ը:

24-ամյա Ջեյդ Մաքենան երկու տարում Գիզմո անունով շան վրա 8 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել: Նա շանը տանում է թատրոններ, կենդանաբանական այգիներ և շների համար նախատեսված ռեստորաններ: Բրիտանուհին չի մոռանում նաև ամանորյա նվերների, երեկույթների և ֆոտոշարքերի մասին:

Երբ Ջեյդը տեսել է Գիզմոյին, հասկացել է, որ դա «սեր է առաջին հայացքից»: Գիզմոյի համար նա ամսական 250 ֆունտ է ծախսում, իսկ ինքը բավարարվում է մոտ 50 ֆունտով:

Գիզմոյի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Մաքենան կենդանուն տարել է շների ռեստորան, որտեղ նրա համար տոնական երգ են կատարել: Աղջիկը շան պատկերով տորթ է պատվիրել, ինչպես նաև Գիզմոյին շան գարեջուր և մեծ հավ է հյուրասիրել: «Դա հիանալի օր էր և Գիզմոն այնքան հուզված էր»,- ասել է աղջիկը:

Բրիտանուհու ընկերը՝ Քրիսը, խոստովանում է, որ նա իրեն ավելի քիչ ժամանակ և միջոցներ է տրամադրում, քան շանը: Այնուամենայնիվ, նա չի վիրավորում, քանի որ հասկանում է, որ Գիզմոն աղջկան երջանիկ է դարձնում: