Բազմաթիվ հայեր իրենց յուրօրինակ հետքն են թողել համաշխարհային պատմության մեջ, սակայն այժմ մենք կնշենք միայն այն 30 հայտնի հայերի անունները, որոնք առավել մեծ ճանաչում են ձեռք բերել:
Նա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինն էր, որը ստացավ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագի կոչումը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի շարքային և սպայական բարձրագույն աստիճանը:
Մշակել է տեխնոլոգիա, որն ընկած է գունավոր հեռուստատեսության գյուտի հիմքում: Իր կյանքի ընթացքում ինժեները կատարել է ավելի քան 20 հայտնագործություն:
Ստեղծել է առաջին ջազային ալբոմն ու համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից մեկը:
Կինեմատոգրաֆիայի «ոսկե դարի» ռեժիսորը մշտապես փոխել է ֆիլմարտադրության ընթացքը՝ շնորհիվ իր հայտնագործությունների. նա առաջին անգամ օգտագործել է երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա, ինչպես նաև առաջին անգամ նկարահանել է ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։
Նրա առաջին գյուտերի թվում է նաև ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։
Նալբանդյանը նաև ղեկավարել է Եթովպիայի ազգային կայսերական նվագախումբը, որը կազմված էր հայ որբերից:
Հենց հայազգի հայտնի ծաղկեգործն է ստացել խոլորձի «Միսս Ջոաքիմի Վանդա» հանրահայտ տեսակը, որը համարվում է Սինգապուրի խորհրդանիշը։
Աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ պայմաններում՝ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային հոգատարություն և նորարարական բժշկական ընթացակարգեր, և սկսվել է նրա կարիերան որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր։
Թեհրանի գեոֆիզիկայի համալսարանի արևային աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է: 1964 թ. դարձել է Իրանում առաջին կին ֆիզիկոսը:
Սպորտի պատմության մեջ ամենախոշոր ու հայտնի թենիսիստներից մեկը:
Նրա աշխատանքները դասվել են Իտալիայի ամենահայտնի գրողների աշխատանքների շարքին:
Թուրքական «Ակոս» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր:
«Նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության» տեսության հիմնադիրն է:
Օրինակելի զորահրամանատար, որին հարգում էին ինչպես հայրենակիցները, այնպես էլ օտարները:
Էֆթանազիայի ակտիվ կողմնակիցներից էր և «մահվան իրավունքի» շարժման քարոզիչներից մեկը:
Ստորջրյա լողի աշխարհի չեմպիոն էր, որն արտակարգ իրավիճակում փրկել է մի քանի տասնյակ մարդու կյանք:
Աբգարը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի աշխարհի ուշադրությունը թեքի դժբախտացած հայերի կողմը, անգամ Ճապոնիայում ցեղասպանությունից փրկվածների համար ապաստան է հիմնել:
Շնորհիվ ճիշտ քաղաքականության ու անսահման հզորության՝ Տիգրանն իր ձեռքում էր կարողացել կենտրոնացնել ողջ իշխանությունը, որի օգնությամբ տարածքներ գրավեց՝ ստեղծելով Ծովից ծով Հայաստանը:
XIX դարի լավագույն նկարիչներից մեկն էր և պատմության ամենահայտնի ծովանկարիչը:
Նրա ֆիլմերը նոմինացվել են Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին և ամերիկյան «Օսկարին»:
Լուսանկարիչ-վիրտուոզն իր ուղևորություններից մեկի ընթացքում հայտնաբերել է հնագույն Աֆրոդիսիաս քաղաքը:
Այս հայազգի բիզնեսմենը համարվում էր XX դարի ամենահարուստ մարդկանցից մեկը:
Մեծ դեր է ունեցել ժամանակակից եգիպտական պետության հիմքի կառուցման գործում:
Վաշինգտոնում առաջին դեսպաններից մեկը միջազգային ռազմավարական խորհրդատու է Վաշինգտոնում և միջազգային գիտնականների պատվավոր դիվանագետ Վուդրո Վիլսոնի կենտրոնում։
Հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։
Լուսահոգի Շառլ Ազնավուրին անվանում են ֆրանսիական Ֆրանկ Սինատրա:
Պատմության ամենահայտնի երգչուհիներից է, որն աննախադեպ քանակով սկավառակներ է վաճառել:
Ստեղծել է Լաս Վեգասն այնպիսին, ինչպիսին մենք այսօր այն գիտենք:
Նա ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված «Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում:
Տասնյակ վեպերի, հազարից ավելի պատմությունների ու քսան պիեսների հեղինակն է, որը խոսել է ողջ հայերի անունից:
Յոթ տարի շարունակ Պետրոսյանը շախմատի աշխարհի անփոփոխ չեմպիոն է եղել: