Հավով լցոնված կարտոֆիլ. ամերիկյան այս տարբերակը դուք հաստատ դեռ չեք փորձել


21:45 , 30 ապրիլ, 2019

Ջեռոցում եփած և լցոնած կարտոֆիլն ամենահամեղ ու պարզ ուտեստներից է։ Սակայն այսօր առաջարկում ենք մոռանալ լցոնած կարտոֆիլի՝ նավակների տեսքով, վրայից պանիր քերած ծեծված տարբերակն ու փորձել ամերիկյան խոհանոցից վերցված այս նոր ու հետաքրքիր բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Հավի փափկամիսը նախօրոք եփեք և կտրատեք ոչ մեծ կտորների։

2. Թարխունի ճյուղն ու սպանախը միասին մանր կտրատեք։

3. Խոշոր կարտոֆիլները լավ լվացեք, դրեք ջեռոցի տապակի վրա և բուսայուղ քսեք։ 35-40 րոպեով դրեք 220 աստիճանի տակ տաքացված ջեռոցը։

4. Կարտոֆիլը պատրաստ լինելուց 10 րոպե առաջ պատրաստեք սոուսը։ Տապակի մեջ կարագը հալեցրեք և ալյուրը բովեք կարագի մեջ մեկ րոպեի չափ։ Հանեք կրակից, կաթ ավելացրեք, խառնեք։ Նորից դրեք կրակին, խառնելով հասցրեք եռման վիճակի։

5. 3-4 րոպեից սոուսին ավելացրեք մանանեխը և կտրատած հավի միսը։ Եվս երկու–երեք րոպե միասին եփեք։ Ավելացրեք սպանախն ու թարխունը, աղ և պղպեղ արեք։

6. Կարտոֆիլը հանեք ջեռոցից։ Կարտոֆիլները կտրեք մեջտեղի, բայց ոչ մինչև վերջ։ Փորեք և լցրեք հավով սոուսը։