Ջեյմս Բոնդի դերում առաջարկել են սևամորթի կամ կնոջ


22:15 , 30 ապրիլ, 2019

Ջեյմս Բոնդի մասին մի քանի ֆիլմերում գլխավոր հերոսին մարմնավորած դերասան Դենիել Քրեյգը դեմ չէ, որ նոր ֆիլմում հատուկ գործակալի դերում կին խաղա՝ գրում է The Mirror-ը։

«Ես կարծում եմ՝ բոլոր թեկնածությունները պետք է դիտարկվեն»,- հայտարարել է 51-ամյա դերասանը՝ հավելելով, որ ապագայում Բոնդը այլ կերպար կունենա՝ պայմանավորված հանրության հայացքների փոփոխությամբ։

Բացի դրանից, Քրեյգը նշել է, որ դերին կարող են հավակնել նաև սևամորթ դերասանները և ընդհանրապես բոլորը՝ անկախ սեռից, ռասայից և սեռական կողմնորոշումից։