Ջոնի Դեպը խոստովանել է, որ կուրանում է


13:50 , 20 հունիս, 2013

Հայտնի հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը հայտարարել է, որ ինքը կույր է մեկ աչքով, իսկ մյուս աչքով կարճատես է:

Dni.ru-ի փոխանցմամբ` բժշկական հետազոտության ենթարկվելուց հետո Դեպի մոտ բժիշկները հայտնաբերել են կարճատեսություն:

Դեպի խոսքով՝ ինքը ամեն ինչ շատ աղոտ է տեսնում և երբեք աչքի չի ընկել լավ տեսողությամբ:

50-ամյա դերասանը հայտարարել է, որ տեսողական խնդիրների պատճառով դժվարություններ է ունենում պրոֆեսիոնալ գործունեության մեջ:

Նրա խոսքով, երբ նա մարմնավորում է առանց ակնոցների հերոսի, ապա տեսնում է միայն իրենից մի քանի սանտիմետր հեռու տեղի ունեցող իրադարձությունները: