Facebook-ն առաջին անգամ հասանելիություն է տրամադրել գիտնականների խմբին, հայտնել են ընկերությունում։
11 երկրից 30 ակադեմիական կառույց ներկայացնող գիտնականների 60 հոգանոց խումբը հասանելիություն կստանա 2017-ի հունվարից 2019-ի փետրվարի տվյալներին։
Ուսումնասիրության բնագավառներից մեկը կդառնա սոցցանցների ազդեցությունն ընտրությունների վրա։ Սակայն գիտնականների հասանելիություն չեն ստանա սոցցանցի տվյալներին այն շրջանում, երբ Facebook-ը քննադատության է ենթարկվել տվյալների արտահոսքի համար։