Ուտելուց հետո սովի զգացումը կարող է խոսել շաքարային դիաբետի առկայության մասին. բժիշկներ


18:20 , 30 ապրիլ, 2019

Միացյալ Թագավորության բժիշկները նոր ախտանիշ են անվանել, որը կարող է վկայել շաքարախտի առկայության մասին: Փորձագետների կարծիքով՝ հիվանդության առկայության մասին կարող է խոսել սովի մշտական զգացումը նույնիսկ ուտելուց հետո:

Բժիշկները նշել են, որ շաքարախտի հակում ունեցող մարդիկ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երեկոյան ժամերին սնվելուն: Անհրաժեշտ քանակի սնունդ ընդունելուց հետո սովի զգացումը չպետք է ի հայտ գա ավելի վաղ, քան վեց ժամ հետո: Եթե քնելուց առաջ ինչ-որ բան ուտելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում, ապա ցանկալի է դիմել մասնագետներին:

Բացի այդ՝ պետք է անհանգստացնի նաև ծարավի մշտական զգացումը: Բժիշկները գտնում են, որ սա ևս հիվանդության առկայության կարևոր ախտանիշներից է:

Շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ճիշտ սնվել, պահպանել նորմալ քաշը և օրական առնվազն 150 րոպե տրամադրել ֆիզիկական ակտիվությանը: