Վրաստանը Եվրախորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականին. վարչապետ Բախտաձե


21:00 , 30 ապրիլ, 2019

168.am-ը գրում է.

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահող երկիրը կդառնա 2019 թվականի աշնանը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյա հոբելյանին:

«2019 թվականի աշնանը մեր պետականության պատմության մեջ եւս մեկ էջ կգրվի, երբ Վրաստանը դառնա Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր»,- ասել է Բախտաձեն: Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն աշխատում են այն գերակայությունների վրա, որոնք գործողության գլխավոր ծրագիրն են լինելու նախագահման ժամանակաշրջանում:

Վրաստանը նախագահությունը կընդունի նոյեմբերին՝ Ֆրանսիայից, որը, իր հերթին, այն մայիսին կստանա Ֆինլանդիայից: Վրաստանն առաջին անգամ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կգլխավորի կես տարի՝ մինչեւ 2020 թվականի մայիսը, հաղորդել է Sputnik-ը: