Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդն իր աջակցությունն է հայտնել Էրդողանի` Հայոց ցեղասպանության ժխտողականության հարցում


18:40 , 30 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր խորհրդարանական «Լավ» (İYİ) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով հայտնի է իր ծայրահեղ ազգայնական դիրքորոշումներով, կուսակցության խմբակցության նիստի ժամանակ աջակցություն է հայտնել իշխանությանը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում:

«Ամեն տարի ապրիլ ամսին որոշ երկրներ 1915 թ. տեղի ունեցած դեպքերի վերավերյալ շարունակում են Թուրքիային սևացնել: Պատմությունն իր ամբողջ ճշմարտությամբ ակնհայտ է: Ցեղասպանության վերաբերյալ պնդումները զրպարտություն են: Այդ թեմայով աջակցում ենք իշխանություններին». – Աքշեների խոսքերն է մեջբերում  haberler.com կայքը: