21:30 , 30 ապրիլ, 2019Ոչ ոք չի հավատում, որ Լյուսի ու Մարիա Այլմերները, ովքեր Միացյալ Թագավորությունից են, երկվորյակներ են:
Նրանք ծնվել են 1997 թվականին։ Նրանց հաճախ ընկերների տեղ են ընդունում:

Աղջիկների խոսքերով՝ անգամ միանման հագնվելիս իրենք բացարձակ նման չեն իրար: Ոչ ոք պատկերացում չունի, որ նրանք զույգեր են, անգամ երկվորյակներ:
Նրանցից մեկն ուղիղ մազերով է, իսկ մյուսը՝ գանգուր: Մեկի մազերը բաց գույնի են, իսկ մյուսինը՝ մուգ:

Ծննդաբերությունից հետո բժիշկները հասկացան, որ միաբջիջ երկվորյակներ չեն: Ամբողջ խնդիրը գենետիկայի մեջ է:

Նրանց մոր համար սա մեծ ցնցում էր: Հղիության ընթացքում, իհարկե, անհնար էր բացահայտել նրանց մազերի գույնն ու մաշկի գույնը:
Երկվորյակներից մեկն ապագա իրավաբան է, իսկ մյուսը՝ դիզայներ:
Նրանք ունեն 3 եղբայր ու քույր, ովքեր նույնպես մաշկի ու մազի տարբեր գույն ունեն: