Խամեսն Արսենալի տրանսֆերային նպատականերից մեկն է


15:10 , 30 ապրիլ, 2019

Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ամռանը նոր ակումբ կտեղափոխվի:

Կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»: Մյունխենյան ակումբը չի ցանկանում գնել խաղացողի ամբողջ տրանսֆերը:

Խամեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը»:

«Զինագործները» պատրաստվում են խոշոր տրանսֆերներ կատարել առաջիկա ամռանը և Խամեսը տրանսֆերային թիրախներից մեկն է: 

Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում 20 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: