Մահացել է Դյուլա Հորնը՝ Ավստրիայի և Հունգարիայի միջև «երկաթե վարագույրը» քանդողը


13:11 , 20 հունիս, 2013

Հունգարիայում 81 տարեկանում մահացել է երկրի նախկին վարչապետ Դյուլա Հորնը՝ հաղորդում է ITAR-TASS-ը: 

Քաղաքական գործիչը 1989-1990 թթ. զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը: Նրա անունն առաջին հերթին կապված է Ավստրիայի և Հունգարիայի միջև «երկաթե վարագույրը» քանդելու հետ: Ավստրիացի իր գործընկերոջ՝ Ալոիզ Մոկի հետ նա կտրել է փշալարը, որը բաժանել է երկու երկրները։

1989 թ. Հորնը դարձել է Հունգարական սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից մեկը: 1990-1998 թթ. նա եղել է դրա նախագահը: 2007 թվականից. Հորնը չի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ առողջական խնդիրների պատճառով: