ՖԲ-ի էջը ավելի շատ նաև անձնական է, չէ՞ , գրառման համար ինչո՞ւ են մարդուն ազատում աշխատանքից


13:33 , 20 հունիս, 2013
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Գուցե ես լավ չեմ հասկանում, խնդրում եմ` լուսավորեք, բացատրեք, հասկացրեք, իմաստավորեք, իրազեկեք նվաստիս...

Ժողովուրդ, ՖԲ-ի էջը ավելի շատ նաև անձնական է, չէ՞... Դա զգացմունքների, խոհերի, մտածումների, մտքերի վերաբերյալ արտահայտվելու մի ձև է, գրառում է իր էջի պատին, օրագրի, նոթատետրի նման: Այդ դեպքում գրառման համար ինչո՞ւ են մարդուն ազատում աշխատանքից...
Դեռ լավ է` արտահայտվել են, կիսվել են, դուք էլ ճանաչել եք... Պատկերացրեք` ինչքան մարդ չի արտահայտվում, դեմքներիդ կեղծավոր ժպտում է, սակայն մտքում ամենաայլանդակ հայհոյանքներն է տալիս...
Լավ է, որ մարդիկ արտահայտվում են, չարտահայտվելն ավելի վտանգավոր է...