13:29 , 20 հունիս, 2013Չարենցավանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի մի աշակերտ հունիսի 19-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, վարելով «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան, Զինկոմիսարիատի 1-ին փակուղու 1-ին աջ հատվածում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջ։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: