Պիզելին այսօր կմիանա Ակտոբեին


13:30 , 30 ապրիլ, 2019

Armsport.am-ը գրում է.

Ղազախստանի Պրեմիեր-լիգա-2018-ի լավագույն ռմբարկու ու ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին վերադառնում է «Ակտոբե»:

Ղազախական ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն արդեն այսօր` ապրիլի 30-ին, Սան Պաուլուից կմեկնի Ղազախստան ու կմիանա իր թիմին:

Պիզելին վերականգնումը կշարունակի «Ակտոբեի» մարզչական շտաբի գլխավորությամբ:

Հիշեցնենք` Պիզելին խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ու հաջողությամբ վիրահատվել Բրազիլիայում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարկոսի վերականգնումը սպասվածից ավելի արագ է ընթանում ու, ամենայն հավանականությամբ, նա կկարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի`  սեպտեմբերին կայանալիք խաղերին: