13:26 , 20 հունիս, 2013
Facebook սոցիալական ցանցը թույլատրել է իր օգտատերերին մեկնաբանություններում նկար տեղադրել. հայտնում է Лента.ру-ն:
Մեկնաբանությունների համար նախատեսված դաշտի աջ կողմում ֆոտոապարատի նշան է հայտնվել: Այսուհետ օգտատերերը, սեղմելով այդ նշանին, կարող են հաղորդագրությանը .jpg և .png ֆորմատի նկարներ ամրացնել: