Ջեյմս Բոնդի դերում առաջարկել են սևամորթի կամ կնոջ


08:06 , 30 ապրիլ, 2019

Ջեյմս Բոնդի մասին մի քանի ֆիլմերում գլխավոր հերոսին մարմնավորած դերասան Դենիել Քրեյգը դեմ չէ, որ նոր ֆիլմում հատուկ գործակալի դերում կին խաղա, գրում է The Mirror-ը։

«Ես կարծում եմ՝ բոլոր թեկնածությունները պետք է դիտարկվեն»,- հայտարարել է 51-ամյա դերասանը՝ հավելելով, որ ապագայում Բոնդն այլ կերպար կունենա՝ պայմանավորված հանրության հայացքների փոփոխությամբ։

Բացի դրանից՝ Քրեյգը նշել է, որ դերին կարող են հավակնել նաև սևամորթ դերասանները և, ընդհանրապես, բոլորը՝ անկախ սեռից, ռասայից և սեռական կողմնորոշումից։