Մի հատ խորացեք՝ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են սկսել հնչել իշխող թիմի շուրթերից


22:07 , 29 ապրիլ, 2019

Իսկ հիմա լուրջ։

Եթե պաշտոնյան, ում ՖԲ էջից սպառնալիքներ և ԱԱԾ նկատմամբ անվստահություն սերմանող գրառումներ էին հրապարակվում, կրկին հայտարարի, որ իր հեռախոսը գողացել էին, ապա պարտադիր կերպով պետք է քրեական գործ հարուցվի: Այդ գործի վարույթը, անշուշտ, պետք է իրականացնի ԱԱԾ-ն, քանի որ, եթե հիմք ընդունենք Արամ Մանուկյանի ասածը, ստացվում է, որ ինչ-որ ուժեր միտումնավոր գողացել են իր հեռախոսը, իր՝ պաշտոնյայի ՖԲ օգտահաշվի միջոցով փորձել են վարկաբեկել մեր պետության ուժային կառույցներից մեկը, որի ենթակայության տակ, օրինակ, սահմանապահ զորքերն են:

Սա միգուցե մեր հակառակորդ երկրի հատուկ ծառայությունների գործողությունն է, որի նպատակը պետական ինստիտուտներ վարկաբեկելն է: 

Բայց չէ, մի հատ խորացեք՝ ինչքան անպատասխանատու հայտարարություններ են սկսել հնչել իշխող թիմի շուրթերից: Արդեն ալարում են նորմալ սուտ խոսեն: