Լիբիական զորքերը հայտարարել են դեպի Տրիպոլիի կենտրոն շարժվելու մասին


21:40 , 29 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Լիբիական ազգային բանակի ստորաբաժանումները Խալիֆ Խաֆթարի գլխավորությամբ սկսել են շարժվել Տրիպոլիի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Լիբիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ուժեղ մարտեր են ընթացել լիբիական մայրաքաղաքին հարող շրջաններում: Այստեղ լիբիական ազգային բանակի ավիացիան հարվածներ է հասցրել հակառակորդի ուժերի ուղղությամբ: