5 նշան, որ ձեր կինը սիրեկան ունի


19:45 , 29 ապրիլ, 2019

Հասարակության մեջ հաճախ են բարձրացնում տղամարդու դավաճանության թեման։ Անհավատարմությունը քննարկում են սոցցանցերում, բլոգներում, ֆորումներում։ Իսկ ի՞նչ կասեք կնոջ անհավատարմության մասին։ Մի՞թե կանայք չեն կարող անհավատարիմ լինել։

Իհարկե կարող են։ Եվ այսպես՝ այսօր կփորձենք պարզել, թե ինչպես կարելի է հասկանալ, որ ձեր կինը ձեզ դավաճանում է։

  1. Հեռախոսն անձայն ռեժիմի վրա է սկսել դնել

Եթե ձեր կինը հանկարծ սկսել է թաքցնել հեռախոսի էկրանը, օտագործում է այն, երբ դուք չեք տեսնում, կամ անձայն ռեժիմի վրա է պահում, ուրեմն՝ մտածելու առիթ ունեք։

2. Ավելի շատ է սկսել ժամանակ անցկացնել «ընկերուհիների» հետ

Ընկերուհիների հետ շփումը սրբություն է, և ոչ մի ամուսին չի կարող այն արգելել, բայց ամեն դեպքում զգոն եղեք, եթե այդ հանդիպումները հաճախակի են դառնում և ավելի երկար են ձգվում։

Related image

3. Սկսել է չկիսվել ամուսնու հետ

Ընտանեկան կյանքը օազիս է, որտեղ ամուսինները կիսվում են իրար հետ շատ հարցերով։ Ապրումներ, վախեր, անհանգստություն։ Իսկ եթե չի կիսվում, ապա ու՞մ հետ է սկսել կիսվել, մտածե՞լ եք։

4. Անտարբեր է դարձել, ամեն բանի հանգիստ է արձագանքում

Ինչ էլ որ անեք, նրա համար միևնույնն է։ Կարծես նրան սկսել է չհետաքրքրել այն ամենը, ինչ կապված է ձեզ հետ։ Իհարկե, ձեր բախտը բերել է, եթե ձեր կինը միշտ է այդքան հանգիստ եղել, բայց եթե փոփոխությունը վերջերս է տեղի ունեցել, ուրեմն՝ մտածելու տեղիք է տալիս։

Related image

5. Իր նոր զբաղմունքներն ունի

Նա նոր շատ զբաղմունքներ է գտել և կարծես թե չի էլ ուզում ձեզ դրանց մասին պատմել։ Եվ որքան էլ որ դուք փորձում եք հարցեր տալ, նա հասկացնում է, որ դա ձեր գործը չէ։ Դե ինչ, ծանո՞թ իրավիճակ է։