7 սխալ, որոնք կրճատում են ձեր նոութբուքի կյանքը


20:45 , 29 ապրիլ, 2019

Ինչպես չսխալվել նոութբուք գնելիս, որպեսզի այն ձեզ երկար կարողանա ծառայել։

Եկեք պարզենք, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել նոութբուքն ընտրելիս։

1. Լիովին մի վստահեք խանութի խորհրդատուին

Այո, իմացեք, թե ինչ եք հենց դուք ուզում, այլապես հնարավոր է, որ խանութում ձեզ պարզապես առաջարկեն այն, ինչ այդ պահին իրենց պետք է վաճառել։

2. Որակը միշտ չէ, որ թանկն ու ոճայինն է

Սեզոնի ամենաոճային դիզայնով տարբերակն ընտրելն, իհարկե, լավ է, եթե դուք ցանկանում եք այն որպես ձեր ինտերիերի մաս դիտարկել։ Սակայն տանը այն բացելուց հետո շատ բաներից հնարավոր է՝ հիասթափվեք։ Եթե առկա է միջին գնային կարգի լավ և պարզ մոդել, առանց մտածելու վերցրեք հենց դա։

3. Մի նայեք երաշխիքին

Սարքը կարող է շարքից դուրս գալ երաշխիքային ժամկետն անցնելուց անմիջապես հետո։ Ընտրեք թարմացված բնութագրերով մոդել և խնայված միջոցները ծախսեք SSD հիշող սարքի վրա՝ HDD հիշող սարքը փոխարինելով դրանով։

4. Ուշադրություն դարձրեք սառեցման համակարգին

Համակարգիչը մի դրեք ծնկներին, մահճակալին կամ վերմակի վրա՝ ծածկելով օդափոխման անցքերը, հակառակ դեպքում ձեր սարքը շատ շուտ շարքից դուրս կգա։

5. Վերբեռնեք համակարգը

Նոութբուքն անջատեք գիշերը, որպեսզի այն կարողանա վերբեռնվել, որպեսզի հետո համակարգը սահուն աշխատի։

6. Հետևեք մարտկոցի ճիշտ շահագործմանը

Մարտկոցը չպետք է երկար մնա առանց լիցքավորման. Այդ դեպքում այն շուտ շարքից դուրս կգա, և ստիպված կլինեք միայն 220V վարդակից միացված աշխատել:

7. Կարգի բերեք ֆայլերն ու թղթապանակները, մաքրեք նոութբուքը լավ հակավիրուսով

Մի անտեսեք անտիվիրուսն ու ֆայլերի դեֆրագմենտացիան։ Հաճախ մենք չենք նկատում, թե ինչպես ենք տարբեր վիրուսներով վարակում մեր համակարգիչը։ Մաքրումն ու ֆայլերի վերականգնում էլ կօգնի միշտ զերծ մնալ դրանցից։