«Վանեցյան, ջեբս բան չքցես, չի անցնելու». Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյան (Photo)


14:47 , 29 ապրիլ, 2019

Երևի կրկին գողացել են Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի հեռախոսն ու կրկին աղմկահարույց գրառումներ կատարել։ Ինչու երևի, որովհետև նախորդ անգամ, երբ կրկին նման բովանդակության գրառում էր հայտնվել, որում նա իր ղեկավարին՝ Աջափնյակի թաղապետին անվանել էր անթասիբ ու անինքնասեր, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իր հեռախոսը գողացել էին ու իր անունից նմանատիպ գրառումներ կատարել։

Այսօր ևս, ինչպես նախորդ դեպքում, Մանուկյանի ֆեյսբուքյան հաշիվն ապաակտիվացրած է։