15:15 , 29 ապրիլ, 2019Մեկ բաժակ տաք սուրճ, անուշահամ ամերիկյան դարչնաոլորներ, հաճելի երաժշտություն և, իհարկե, հենց մուտքի մոտ ջերմ «Բարև Ձեզ»-ը. մի պատառ սիրո կարիք ունեցող քաղցրասերներն արդեն 7 տարի գիտեն մեկ հասցե՝ «Սինաբոն», որտեղ էլ կարող են վայելել բրենդային քաղցրավենիքը։ Սիրված սրճարանը երեկ նշում էր ծննդյան 7-ամյակը, ինչի առթիվ էլ պատրաստել էր հետաքրքիր ու անակնկալներով լի օր։ BlogNews.am-ը ևս շնորհավորել է սրճարանի աշխատակազմին ու լուսանկարել նրանց։
Դարչնաոլորների հավաքածուներ, համեղ նորույթ Kit Kat-ով սթիքսերի հյուրասիրություն, տոնական տորթ, DJ Alen Hertz-ի ռիթմիկ երաժշտություն ու բազում շնորհավորանքներ. սա այն ամենն էր, ինչ սպասվում էր հաճախորդներին տոնական օրը։




Կրեատիվ, ստեղծագործ ու ինքնատիպ սրճարանը գրավում է հաճախորդներին իր քաղցրահամ ռոլերով, ժպտերես ու պատրաստակամ աշխատակազմով և, ամենակարևորը, սրտաբաց ու ջերմ ընդունելությամբ. «Սրճարանում ունենք մաստեր կլասսի հնարավորություն, որտեղ հաճախորդները կարող են անձամբ պատրաստել սիրելի քաղցրավենիքը, համտեսել կամ էլ տանել իրենց հետ։ Մենք առաջարկում ենք նաև բերենդային խմիչքներ, որոնցից է, օրինակ, Մոկալատաչիլլը՝ սառը շոկոլադ, քիչ քանակությամբ սուրճ, սերուցք։ Այն ունի հատուկ պատրաստման տեխնոլոգիա»,- նշում է «Սինաբոնի» մարքեթինգի ղեկավար Ֆլորա Աթոյանն ու ավելացնում, որ շուտով հաճախորդները կարող են «Սինաբոնում» համտեսել նաև Kit-kat-ով սթիքսեր ու սինաբոններ։




Ախորժալի դարչնաոլորները մոտ 35 տարի առաջ ստեղծել են Ռիչ և Գրեգ Քոմենները հրուշակագործ Ժերիլին Բրյուսոյի օգնությամբ: Աշխարհում կան 1200-ից ավել «Սինաբոն» սրճարաններ: Առաջին սրճարանը բացվել է 1985 թ.-ին Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում: Երևանյան «Սինաբոն» սրճարանը գործում է 2012 թ.-ից Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, այն ցանցի՝ տարածքով ամենամեծ սրճարանն է. «Սերուցքային կրեմով պատված դարչնաոլորները Հայաստանում հայտնի դարձան «Սինաբոնի» շնորհիվ։ Այսօր այն մայրաքաղաքի ամենասիրված սրճարաններից է, որն առանձնանում է նաև իր մանկական անկյունով, որտեղ կա դայակ-մանկավարժի անվճար ծառայություն, ով էլ հոգ է տանում փոքրիկների մասին, որպեսզի ծնողները լիարժեք կարողանան վայելել իրենց ժամանցը։
«Սինաբոնում» նորույթ է նաև kid package-ը՝ լի մանկական համեղ ուտելիքներով՝ սինաբոններ, փոքրիկ պիցցա, հյութ և այլ կոմբո տարբերակներ»։
Մեքսիկական «Expansion Magazine» պարբերականի կողմից «Սինաբոնը» ճանաչվել է կյանքի 50 ամենամեծ հաճույքներից մեկը:


























Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի