Միլանն առաջիկա ժամերի ընթացքում կարող է հեռացնել Գատուզոյին


14:00 , 29 ապրիլ, 2019

Armsport.am-ը գրում է.

«Միլանի» ղեկավարությունը կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին առաջիկա մի քանի ժամվա ընթացքում, հայտնում է Calciomercato-ն:

Երեկ միլանցիներն Ա Սերիայի խաղում 0:2 հաշվով պարտվել են «Տորինոյին»:

Աղբյուրը գրում է, որ այս հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չկա, բայց Գատուզոյի դիրքերը լրջորեն թուլացել են Թուրինում կրած անհաջողությունից հետո:

34 տուրից հետո Գատուզոյի սաներն Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն են զբաղեցնում` ՉԼ-ին մասնակցելու իրավունք տվող 4-րդ տեղից հետ մնալով 2 միավորով:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Միլանը» ներկայիս մարզչին փոխարինողների շորթ-լիստում ընդգրկել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին: