Armsport.am-ը գրում է.
«Ալանյասպորի» նախագահ Հասան Չավուշօղլուն խոսել է իր թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի մասին, որի արդյունքում մահացել է Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Յոսեֆ Շուրալը, ևս 7 ֆուտբոլիստ լուրջ վնասվածքներ է ստացել.
«Ոստիկանությունից ստացած տեղեկության համաձայն` ավտոբուսում երկու վարորդ է եղել: Երկուսն էլ քնել են վթարից առաջ»,- Չավուշօղլուի խոսքերն է փոխանցում Dailysahab-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալանյասպորի» ֆուտբոլիստները վերադառնալիս են եղել Թուրքիայի առաջնության հերթական տուրի` «Կայերիսպորի» հետ արտագնա խաղից (1:1):
Շուրալն «Ալանյասպոր» էր տեղափոխվել այս տարի: 28-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել չեխական «Զբրոյովկա», «Սլովան» և «Սպարտա» ակումբներում: 2013 թվականից Յոսեֆը հրավիրվել է Չեխիայի հավաքական: