Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով


09:30 , 29 ապրիլ, 2019

Հանրապետության տարածքում` ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, մայիսի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով։



Երևան քաղաքում՝ ապրիլի 28-ի ցերեկը, մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը, մայիս 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: