Աստրախանում բնակելի տան հրդեհի հետևանքով 3 մարդ է զոհվել
09:15 , 29 ապրիլ, 2019
Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանով 3 մարդ է զոհվել, գրում է РИА Новости գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է քաղաքի Լենինգրադյան շրջանի Կոմունիստական փողոցում՝ ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը:
«Հրդեհի տեղայնացումից հետո 3 դի է հայտնաբերվել: Զոհերից 2-ը տղամարդ են, մեկը՝ կին: Եվս մեկ տղամարդ հիվանդանոց է տեղափոխվել»,- ասված է ՌԴ քննչական կոմիտեի Աստրախանի մարզային քննչական վարչության հաղորդման մեջ:
Հրդեհը բռնկվել է, ըստ նախնական վարկածի, կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Հրդեհի փաստի առթիվ դատավարական ստուգումներ են կազմակերպվել, կատարվածի հանգամանքները պարզվում են: