Բուտերբրոդ «Կրիա»


12:03 , 20 հունիս, 2013

Բուտերբրոդ

Պանիրի կտորների վրա շրջանաձեւ անցքեր բացել, իսկ ծայրերը ձեւավոր կտրել`սա կրիայի պատյանն է: Եգիպտացորենի հատիկները մեջտեղից կտրել`սրանք աչքերն են: Հացը շրջանաձեւ կտրել եւ վրան կաթնաշոռ քսել: Վրան դնել երշիկը եւ պանիրը: Սալյամին մեջտեղից ծալել եւ դնել երշիկի եւ հացի մեջտեղում`սա կրիայի գլուխն է: Պանիրի օգնությամբ ամրացնել եգիպտացորենից աչքերը: Մնացած պանիրով ձեռքեր ստացեք:

Բաղադրությունը: 4 կտոր հաց, 2 կտոր եփած երշիկ, 2 կտոր պանիր, 4 կտոր սալյամի, 2 կտոր կարմիր, քաղցր պղպեղ, 2 ճաշի գդալ կաթնաշոռ, 1 ճաշի գդալ պահածոյացրած եգիպտացորեն: Բարի ախորժակ: